Ավստրալիայում անտառային հրդեհը ոչնչացրել է Յարլուփ պատմական քաղաքը:
Ավստրալիայում հրդեհը ոչնչացրել է պատմական քաղաքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Յարլուփը Պերտ խոշոր քաղաքից 110 կմ հեռավորության վրա է գտնվում: Անտառային հրդեհը, որը վերջին օրերին կրկնակի ուժգնացել է, ընդգրկել է 53 հա տարածք, ոչնչացնելով Յարլուփի տների ավելի քան մեկ երրորդը ինչպես հայտնում է«Ինտերֆաքսը», երեք մարդ է անհետ կորել:
«Մենք 95 տուն ենք կորցրել, դրանց մի մասը պատմական կառույցներ են»,- լրագրողներին հայտնել է ռեգիոնի հրշեջ կոմիսար Ուեյն Գրեգսոնը: Քաղաքում ընդամենը շուրջ 250 կառույց կա:
Հրշեջ ծառայությունները բնակչությանը անհապաղ տարհանման կոչ են անում: