Հայ ձյուդոյիստներն Ավստրիայում մասնակցում են Օլիմպիական հավաքի:
Հայ ձյուդոյիստները պայքարում են Օլիմպիական ուղեգրերի համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հունվարի 12-ին սկսվելու են վարկանիշային մրցաշարերը: Օլիմպիական ուղեգրեր ձեռք բերելու համար պայքարում են Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամներ Հովհաննես Դավթյանը, Ֆերդինանտ Կարապետյանը եւ Ժաննա Ստանկեւիչը:
Հովհաննես Դավթյանը վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 19-րդ տեղը: Մրցաշարում լավ արդյունք ցուցադրելու դեպքում նա կարող է ապահովել իր մասնակցությունը 2016 թ. Ռիոյի Օլիմպիական խաղերին:
Ժաննա Ստանկեւիչն ու Ֆերդինանտ Կարապետյանը ելույթ կունենան բոլոր նախատեսված մրցաշարերում, որպեսզի հասցնեն վաստակել միավորներ ու բարելավեն իրենց դիրքերը:
Ուսումնամարզական հավաքին, բացի հայ ձյուդոիստներից, ներկա են տարբեր երկրներից ժամանած շուրջ 400 մարզիկներ: