Artsakhpress

Քաղաքական

Լայնածավալ պատերազմը մեծ ավանտյուրա կլինի Ադրբեջանի իշխանությունների համար. Ալեքսանդր Կռիլով

Եթե ամերիկյան դիվանագիտությունը գտնի Բաքվի վրա ներազդելու գործուն միջոցներ, զսպի նրա ռազմատենչ «եռանդը», ապա հակամարտության գոտում լարվածությունը կնվազի:

Լայնածավալ պատերազմը մեծ ավանտյուրա կլինի Ադրբեջանի իշխանությունների համար. Ալեքսանդր Կռիլով

Լայնածավալ պատերազմը մեծ ավանտյուրա կլինի Ադրբեջանի իշխանությունների համար. Ալեքսանդր Կռիլով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը՝ անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նվիրված փակ քննարկումներին: Կռիլովը նշեց, որ եթե ԱՄՆ-ի կշտամբանքները՝ ուղղված Ադրբեջանին, սահմանափակվեն լոկ խոսքերով, ապա դրանք որևէ ազդեցություն ունենալ չեն կարող:

 - Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ նախորդ տարվա վերջին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցած հանդիպումը, որը կազմակերպվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերով, իր համար ձևական բնույթ է կրում: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Ալիևը նման խոստովանություն արեց: Ի՞նչ էր ուզում հասկացնել նա՝ այս հայտարարությամբ:

- Տվյալ հայտարարությունը վկայում է այն մասին, որ Ադրբեջանի նախագահը բանակցային գործընթացի ներկա փակուղին բացատրում է բացառապես Հայաստանի և միջնորդների կեցվածքով: Ալիևի կարծիքով՝ Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի կողմից թելադրված պայմանները, այսինքն՝ առանց որևէ երաշխիքի, առանց քաղաքական կարգավիճակի հստակեցման Բաքվի իշխանությունների հսկողությանը վերադարձնել ԼՂՀ տարածքը և անվտանգության գոտին: Փաստացի սա նշանակում է լիարժեք կապիտուլյացիա, հաղթողին՝ մանրադրամ: Ալիևի հայտարարությունից հետևում է, որ նման զարգացում պետք է լինի միջնորդների ճնշման տակ, նրանք պետք է ճնշեն ԼՂ-ն «օկուպացրած» կողմին:

Ադրբեջանական կողմի հոռետեսական գնահատականը բխում է բանակցային գործընթացի էությունը չհասկանալուց: Միջազգային միջնորդների գործառույթները, մանդատը պետք է ճնշեն հակամարտության կողմերից մեկին այնքան ժամանակ, քանի դեռ այն չի ընկրկի հակամարտության մյուս կողմի առաջ: Միջնորդները պետք է կարգավորեն բանակցային գործընթացը, որտեղ հակամարտող կողմերը պետք է գտնեն ընդունելի լուծում: Դրանից հետո, երբ այդ լուծումը կգտնվի, կողմերը պետք է հանդես գան դրան հետևողական լինելու դիրքերից: Ադրբեջանական կողմը հիասթափվել է բանակցային գործընթացից, որովհետև չի հասկանում բանակցային գործընթացի էությունը, որի նպատակը խնդիրը խաղաղ և կոմպրոմիսային լուծելն է:

- Հայաստանյան փորձագիտական շրջանակները կարծիք են հայտնում, որ Ալիևի խոստովանությունը ուներ մեկ նպատակ՝ ցույց տալ, որ Ադրբեջանի համար հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարն իրենց համար անընդունելի է, ինչի մասին վկայում է նաև ադրբեջանական քաղաքականությունը՝ մշտապես լարվածության մեջ պահել սահմանը:

 - Ադրբեջանական իշխանությունների քաղաքականությունը նպատակաուղղվել է հասնել Հայաստանի լիարժեք կապիտուլյացիայի ՀՀ դեմ միջազգային հանրության ճնշման ճանապարհով: Ճնշման ձևերից մեկը շփման գծում լարվածության մշտական ապահովումն է: Բաքվի համար խաղաղ կարգավորումը կապիտուլյացիան է, Ադրբեջանի հսկողության տակ բոլոր տարածքները պահելը: Դժվար թե Բաքվի կողմից առաջադրված զարգացման այս սցենարը ընդունելի դառնա Հայաստանի համար՝ առանց նոր պատերազմի: Ներկա լայնածավալ պատերազմը մեծ ավանտյուրա կլինի Ադրբեջանի իշխանությունների համար:

- Օրերս, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը ԼՂ հարցի վերաբերյալտեղի ունեցած փակ քննարկումների ժամանակ կոչ արեց նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին արագացնել Ռոյսի և Ինգըլի առաջարկած հայտնի քայլերի իրականացումը՝ հանուն Լեռնային Ղարաբաղում խաղաղության: Ռոյսը կշտամբեց Ադրբեջանին՝ հրադադարի ռեժիմը խախտելու համար: Ինչո՞ւ է ԱՄՆ-ն ակտիվացել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:

- Այս ակտիվությունը բավական ադեկվատ տեսք ունի, քան ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչների կողմից նախկինում արված հայտարարություններն այս հարցի առնչությամբ, թե ԼՂ հարցը այսօր կամ վաղը կլուծվի: Նման քննադատությունը հակամարտության մյուս կողմի հասցեին, որոնց գործողությունները սրում են դրությունը, կոտրում են՝ խաղաղ կարգավորման հեռանկարը, կարող են դրական անդրադառնալ գործընթացի վրա միայն այն դեպքում, երբ քննադատությունը չսահմանափակվի միայն բառերով: Եթե ամերիկյան դիվանագիտությունը գտնի Բաքվի վրա ներազդելու գործուն միջոցներ, կզսպի նրա ռազմատենչ «եռանդը», ապա հակամարտության գոտում լարվածությունը կնվազի: Իսկ եթե ամեն ինչ սահմանափակվի լոկ բառերով, ապա դա որևէ ազդեցություն ունենալ չի կարող:

 

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search