Börteçine Siber Tim թուրքական հաքերային խմբի անդամները Facebook սոցկայքի միջոցով հայտնել են, որ կոտրել են Իսրայելում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան կայքն ու տեղադրել երկրի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի լուսանկարը:
Թուրք հաքերները կոտրել են ռուսական դեսպանատան կայքն ու տեղադրել Աթաթուրքի նկարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնում է lenta.ru-ն, Մոսկվայի ժամանակով 15:00-ին դեսպանատան կայքը դեռևս չէր վերականգնել իր աշխատանքն ու անհասանելի էր: Աղբյուրը հավելում է, որ օրեր առաջ վերոհիշյալ խմբի անդամները կոտրել էին ՌԴ կապի ու զանգվածային հեռահաղորդակցության հարցերով նախարար Նիկոլայ Նիկիֆիրովի Instagram էջը` տեղադրելով Աթաթուրքի, Էնվեր փաշայի ու Թուրքիայի ազգային դրոշի պատկերները:
Հիշեցնենք, որ Անկարայի ու Մոսկվայի միջև հարաբերությունները կտրուկ վատացել են անցած տարվա նոյեմբերի 27-ին թուրքական ռազմական օդուժի կողմից ռուսական «Սու-24» ռազմական ինքնաթիռի կործանումից հետո:
Հայտնի է, որ «Սու-24-ը» հակաահաբեկչական գործողություն է իրականացնելիս եղել Սիրիայի տարածքում, սակայն Անկարայի պնդմամբ, այն հատել է Թուրքիայի օդային սահմանը: Մինչդեռ պաշտոնական Մոսկվան շարունակում է պնդել, որ ինքնաթիռը գտնվել է Սիրիայի տարածքում: