Թուրք հաքերները իրենց հանցավոր գործելաոճին համապատասխան շարունակում են գրոհել հայկական օնլայն տիրույթը:
Թուրք հաքերները շարունակում են հանցավոր գործունեությունը. կոտրել են հայկական մի քանի կայք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ թուրք հաքերները, ադրբեջանական հաքերներին օժանդակելով, գրոհել են հայկական յոթ կայքերի վրա: «Դրանք հիմնականում տուրիստական բնույթի կայքեր են: Կոտրված հայտնի կայքերի թվում է նաեւ Հայաստանի զարգացման հիմնադրամի պաշտոնական կայքէջը»,-ասաց նա: Հաքերները կոտրել են նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի պաշտոնական կայքէջը: