2013 թվականին Իրանում Հասան Ռոհանիի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ԱՄՆ-ի եւ Իսլամական Հանրապետության հարաբերություններն ավելի կառուցողական են դարձել, դրանց հետագա բարելավումը կախված է Թեհրանից:
Ռոհանիի իշխանության գալուց հետո ԱՄՆ-Իրան հարաբերություններն ավելի կառուցողական են. Սպիտակ տուն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան բարձրատիճան պաշտոնյան:
«Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի օրոք մենք որեւէ կառուցողական երկխոսություն չունեինք: Ռոհանիի՝ իշխանության գալուց հետո շատ բան փոխվեց»,- NEWS.am-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը: Նա հիշեցրել է, որ Իրանի այժմյան վարչակազմի հետ հաջողվեց լուծել միջուկային ծրագրի խնդիրը, ինչպես նաեւ հասնել մի քանի ամերիկացիների ազատ արձակման:
Աղբյուրի համաձայն, երկրորդ հարցի շուրջ ակտիվ շփումները 14 ամիս են տեւել՝ Շվեյցարիայի միջնորդությամբ: Միաժամանակ, Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է, որ հարաբերությունների հետագա կարգավորումը կախված է Իրանի դիրքորոշումից: