Մյունխենում տեղի է ունեցել բասկետբոլի 2016թ. Եվրոպայի փոքր երկրների առաջնության վիճակահանությունը:
ԵԱ-2016. Բասկետբոլի Հայաստանի հավաքականների մրցակիցները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի հավաքականը հայտնվեց B ենթախմբում, որտեղ մրցելու է Մոլդովայի, Անդորրայի, Ուելսի և Մոնակոյի հավաքականների հետ, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Եվրոպայի առաջնությունը կանցկացվի հունիսի 25-ից հուլիսի 4-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում:
2016թ. Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնության C դիվիզիոնի մրցաշարում Հայաստանի թիմը հայտնվեց B ենթախմբում եւ կմրցի Ալբանիայի, Անդորրայի, Ջիբրալթարի և Մոլդովայի հետ: Առաջնությունը կկայանա հուլիսին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում:
Մինչև 20 տարեկանների Հայաստանի հավաքականը հայտնվեց A ենթախմբում, որտեղ կմրցի Չեռնոգորիայի, Պորտուգալիայի, Մակեդոնիայի և Վրաստանի հետ: Առաջնությունը կկայանա հուլիսին Հունաստանի Խալկիդա քաղաքում
Կանանց Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության A ենթախմբում կմրցի Անդորրայի և Ուելսի հետ: Առաջնությունը կկայանա հուլիսին Թբիլիսիում: