Աշակերտը նախ տանը սպանել է իր 2 եղբայրներին, այնուհետ քաղաքապետի դստերը, ով իր դրոցում աշխատել է որպես ուսուցչուհի:
Կանադայի Սասկաչևան նահանգի Լա Լոշ բնակավայրում աշակերտը սպանել է 4 մարդու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Նա իր եղբայրներին սպանել է տանը, այնուհետև գնացել է դպրոց»,- հայտնել է քաղաքապետի պաշտոնակատար Քևին Ժանվյեն, հայտնում է lenta.ru-ն։
Մտնելով ուսումնական հաստատություն` հարձակվողը ևս 2 մարդու է սպանել։ Սպանվածներից մեկը եղել է 23-ամյա Մարի Ժանվյեն: Չորրորդ մահացածի մասին տեղեկություններ չկան։
Երկու մարդ վիրավորվել է և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Ավելի վաղ Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հայտնել էր 5 զոհի մասին, սակայն ոստիկանությունը փաստում է 4 հոգու մահը։
Աշակերտի նման քայլի դիմելու դրդապատճառների մասին չի հաղորդվում։