ՀՀ Նախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն հունվարի 27-ին ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Նիկոլայ Բորդյուժան Սերժ Սարգսյանի հաստատմանն է ներկայացրել ՀԱՊԿ-ում նախագահության շրջանում ՀՀ առաջարկած ծրագիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել է Կազմակերպության առջև ծառացած արդիական հարցեր, ինչպես նաև նրա հաստատմանը ներկայացրել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան և դեկտեմբերյան նստաշրջանների ընթացքում կայացված որոշումների ու Կազմակերպությունում նախագահության շրջանում Հայաստանի Հանրապետության առաջարկած առաջնայնությունների իրագործմանն ուղղված միջոցառումների ծրագիրը: