Հալեպի բնակչությունը տասը օր է զրկված է ջրից, ավելի քան 4 ամիս է՝ էլեկտրականությունից:
Հալեպում տասը օր է ջուր չկա, չորս ամիս է՝ էլեկտրականություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը:
Բնակչությունն օգտվում է ջրհորներից, իսկ խմելու համար ստիպված գնում է հանքային ջուր:Էլեկտրականությունն ապահովում են էլեկտրածին սարքերը, որոնք վաճառվում են:
Ապահովության համար սիրիական բանակը նախօրեին իր հսկողության տալ է առել Հալեպի արևելան շրջանի արվարձաններում գտնվող Ալ Ուատիաա գյուղը, որը հարակից է Հալեպը մատակարարող էլեկտրակայանին:
Բանակի յուրաքանչյուր առաջընթացի դեպքում ահաբեկչական խմբավորումները հրթիռներ են արձակում բնակելի հոծ թաղամասների վրա: