ԼՂՀ կառավարության այսօր կայացած նիստում առաջարկվել է փոփոխություններ կատարել «ԼՂՀ քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում:
ԼՂՀ քրեական օրենսգրքում փոփոխության առաջարկ է արվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծով առաջարկվում է որպես քրեորեն հետապնդելի արարք դիտարկել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը՝ որպես պատիժ սահմանելով նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից - երեքհարյուրապատիկի չափով տուգանք, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը:
Այս դեպքում նախատեսվում է հետևյալ պատժատեսակներից մեկը` տուգանք` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից - հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում վեց ամսից մեկ տարի ժամկետով: