ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը եւ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը հարավկովկասյան տարածաշրջանի իրադրության քննարկման համատեքստում արծարծել են ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրը:
Կարասինը եւ ԵՄ-ի ներկայացուցիչը արծարծել են ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին, հաղորդել Է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
«Զրույցի ընթացքում քննարկվել Է Հարավային Կովկասի իրադրությունը միջազգային բարդացած իրադրության, ահաբեկչության դեմ պայքարի եւ տարածաշրջանի պետությունների համար անվտանգության ու կայունության սպառնալիքների համատեքստում»,-ասված Է հաղորդագրության մեջ, որը հրապարակված Է ՌԴ ԱԳ նախարարության կայքում: