Հայաստանն ու Չեռնոգորիան կհամագործակցեն զբոսաշրջության եւ ներդրումների պաշտպանության ոլորտում։
Հայաստանն ու Չեռնոգորիան կհամագործակցեն զբոսաշրջության եւ ներդրումների պաշտպանության ոլորտում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Համապատասխան համաձայնագրերի նախագծերը հավանություն են ստացել փետրվարի 11-ին կայացած Կառավարության նիստում։
Կողմերը կհամագործակցեն զբոսաշրջության ճյուղի մասնագետների վերապատրաստման եւ տուրօպերատորների ու լրագրողների համար ճանաչողական այցեր կազմակերպելու հարցում, տեղեկություններ կփոխանակեն միջազգային եւ ներքին տուրիզմի ուսումնասիրությունների եւ իրենց երկրներում տուրիստական միջոցառումների մասին։
Փոխադարձ ներդրումների պաշտպանության մասին համաձայնագրով նախատեսվում է միջոցներ ձեռնարկել ներդրումները պաշտպանելու, հնարավոր վնասը փոխհատուցելու եւ գույքային վեճերի մեխանիզմներ մշակելու համար։