Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում փետրվարի 13-ի առավոտյան «Թուրքական ավիաուղիներին» (THY) պատկանող «Բոինգ-747» տիպի օդանավը բախվել է Կատարի էմիրի օդանավին։
Ստամբուլի օդանավակայանում THY-ի օդանավը բախվել է Կատարի էմիրի օդանավին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Տրապիզոն-Ստամբուլ չվերթին իրականացնող THY-ի օդանավը վայրէջքից հետո շարժվել է դեպի անգար, որտեղ էլ բախվել է Կատարի էմիրի անձնական օդանավին։
Օդանավակայանի տեխնիկական անձնակազմը շտապ ձեռնամուխ է եղել Կատարի էմիրի օդանավին հասցված վնասվածքը նորոգելու գործին։