"Asiana Airlines" հարավկորեական ավիաընկերության Airbus A330 ինքնաթիռը մայիսի 13-ին Ստամբուլի օդանավակայանում բախվել Է "Turkish Airlines" ընկերությանը պատկանող Airbus А321 օդանավին:
Մարդատար երկու օդանավեր են բախվել Ստամբուլի օդանավակայանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, հայտնել Է «Ջումհուրիեթ» թերթը:
Նրա տվյալներով՝ հարավկորեական հանրանավը, որն ուղեւորվում Էր Սեուլ, թեւով դիպել Է թուրքական ինքնաթիռի պոչամասին, որն Ստամբուլի օդանավակայան Էր ժամանել Հյուսիսային Կիպրոսից: Երկու ինքնաթիռներն Էլ միջադեպից հետո հանվել են թռիչքներից եւ ուղարկվել ստուգման: Բախման պահին օդանավերում գտնվածներից ոչ ոք չի տուժել:
Պատահարի վայր Էին կանչվել հրշեջներ, որոնք կանխել են բռնկման հնարավորությունը: Միջադեպից հետո ձեռնարկվել են անվտանգության համապատասխան միջոցներ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: