Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան հույս ունեն համաձայնության գալ Եվրամիությանը Միացյալ Թագավորության մասնակցության վերանայման հարցի շուրջ:
Լոնդոնը եւ Փարիզը մտադիր են համաձայնության գալ ԵՄ-ին Բրիտանիայի անդամակցության շուրջ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության հաղորդմամբ` Դեւիդ Քեմերոնը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը փետրվարի 15-ի երեկոյան հանդիպում են անցկացրել Փարիզում, որի ընթացքում քննարկել են ԵՄ-ի առաջիկա գագաթնաժողովը, որտեղ, ինչպես սպասվում է, քննարկվելու են ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության պահպանման պայմանները:
«Նրանք համաձայնեցին, որ մենք լավ առաջընթաց ենք արձանագրել Մեծ Բրիտանիայի մասնակցության վերանայման հարցում, եւ Եվրախորհրդի տեքստի նախագիծը ամուր հիմք է ապահովում այս շաբաթ կայանալիք գագաթնաժողովում համաձայնության հասնելու համար»,- ասել է վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը:
Սպասվում է, որ փետրվարի 18-19-ին Բրյուսելում տեղի կունենա Եվրամիության գագաթնաժողովը, որտեղ կարող է հաստատվել ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության պայմանների փոփոխման նախագիծը, հաղորդել է ՌԱ Նովոստին: