Artsakhpress

Քաղաքական

ԵԽ-ն կշարունակի փորձագիտական օժանդակություն ցուցաբերել Հայաստանին

ԵԽ-ն կշարունակի փորձագիտական օժանդակություն ցուցաբերել ՀՀ Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված:

ԵԽ-ն կշարունակի փորձագիտական օժանդակություն ցուցաբերել Հայաստանին

ԵԽ-ն կշարունակի փորձագիտական օժանդակություն ցուցաբերել Հայաստանին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:

ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ կառավարության ղեկավարն արդյունավետ է գնահատել Հայաստան-ԵԽ համագործակցությունը եւ կարեւորել կառույցի աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին: Վարչապետը նշել է, որ Հայաստանը ԵԽ ակտիվ անդամներից է եւ բոլոր մակարդակներում մասնակցում է կազմակերպության աշխատանքներին: Որպես ԵԽ հետ փոխգործակցության եւս մեկ հաջողված օրինակ՝ Հովիկ Աբրահամյանը նշել է Վենետիկի հանձնաժողովի ներգրավումը ՀՀ Սահմանադրության բարեփոխումների գործընթացին՝ Սահմանադրության հայեցակարգի եւ փոփոխությունների բուն տեքստի փորձաքննության միջոցով:

Գոհունակություն հայտնելով ՀՀ իշխանությունների եւ կառավարության հետ ԵԽ համագործակցության եւ ԵԽ մարմիններում Հայաստանի պատշաճ ներկայացվածության կապակցությամբ՝ տիկին Վուտովան նշել է, որ այն զարգացնելու լավ հնարավորություններ կան: ԵԽ գրասենյակի ղեկավարը բարձր է գնահատել 2013 թ. Հայաստանի նախագահությունը ԵԽ նախարարների կոմիտեում: Նա ընդգծել է, որ ԵԽ հայաստանյան գրասենյակի եւ ՀՀ տարբեր պետական ինստիտուտների հետ ձեւավորվել է արդյունավետ համագործակցություն, եւ ԵԽ-ն պատրաստ է շարունակել օժանդակել մեր երկրում իրականացվող բարեփոխումներին:

Զրուցակիցները երկկողմ գործակցության կարեւոր գործիք են համարել Հայաստան/Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրերը, որոնք շարունակական բնույթ ունեն (2009-2010 թթ., 2012-2014 թթ., 2015-2018 թթ.): Նշելով, որ ՀՀ շահառու գերատեսչությունները գոհ են 2012-2014 թթ. Գործողությունների ծրագրի ընթացքից եւ արդյունքներից, ինչպես նաեւ ԵԽ հայաստանյան գրասենյակի հետ աշխատանքից՝ վարչապետը կարեւորել է համագործակցության շարունակականությունը երկուստեք առաջնահերթություն հռչակված ոլորտներում:

Կողմերն անդրադարձել են 2015 թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրության փոփոխություններին: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ խորհրդարանական կառավարումը կնպաստի ժողովրդավարության զարգացմանը, եւ ՀՀ քաղաքական համակարգն առավել բաց եւ ճկուն կդառնա: Նատալյա Վուտովան էլ ընդգծել է, որ ԵԽ-ն կշարունակի փորձագիտական օժանդակություն ցուցաբերել ՀՀ Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված՝ ընդունման ենթակա իրավական ակտերի շրջանակի հստակեցման եւ օրենսդրության համապատասխանեցման գործընթացին:

Հանդիպմանն արծարծվել են ՀՀ Սահմանադրության բարեփոխումներով պայմանավորված ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխություններին վերաբերող հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակում համագործակցության վերաբերյալ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search