Կանադայի զինված ուժերը դադարեցրել են ավիահարվածներն «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության զինյալների դիրքերին:
Կանադան դադարեցրել Է «Իսլամական պետության» ռմբակոծումները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասված Է երկրի պաշտպանության նախարարության մամուլի տեղեկագրում: Հաղորդագրության մեջ նշվում Է, որ ռազմական գործողությունը դադարեցվել Է փետրվարի 15-ին, տեղեկացնում Է BBC-ն:
Կանադական ինքնաթիռները կմնան տարածաշրջանում, որոնք կշարունակեն հետախուզական թռիչքներ իրականացնել արեւմտյան կոալիցիայի կազմում:
Կանադայի ռազմաօդային ուժերն «Իսլամական պետության» դիրքերին սկսել են ավիահարվածներ հասցնել 2014 թվականի հոկտեմբերի 30-ին:
Մեկ տարուց փոքր-ինչ ավելի ժամանակահատվածում կանադական CF-18 կործանիչները կատարել են 1378 մարտական թռիչք, հասցվել Է 251 ավիահարված (246-ն Իրաքում եւ հինգը Սիրիայում):