Անցած տարի ԼՂՀ տարածքում ծագած հրդեհների հետևանքով ուղղակի նյութական վնասը կազմել է 228 մլն 343 հազար դրամ` 2014 թվականի 41 մլն 91 հազար 866 դրամի փոխարեն։
Հրդեհների հետաքննության արդյունքներով 42 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին այսօր կայացած կոլեգիայի նիստում, որին ներկա էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, տեղեկացրել է ԼՂՀ ԿԱ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը` ներկայացնելով ծառայության կողմից 2015 թվականին իրականացված աշխատանքները:
«Անցած տարի հրդեհների հետաքննության արդյունքներով 42 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության, իսկ տուգանքի ընդհանուր գումարը կազմել է 625 հազար դրամ,,իսկ 2014 թ-ին տուգանվել են 54 մարդ, ընդհանուր առմամբ 570 հազար դրամի չափով»,- ասել է ԱԻ ծառայության տնօրենը ` հավելելով, որ անցած տարում տեղի ունեցած հրդեհների հետաքննության արդյունքներով 102 նյութերից 36-ի մասով մերժվել է քրեական գործի հարուցումը` հանցակազմի և հանցադեպի բացակայության հիմքերով։ Բացի այդ, 15 գործ ուղարկվել է ԼՂՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ,իսկ 51 նյութ գտնվում է հետաքննության փուլում։