Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին ընդունել է Հայաստանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատվիրակությանը՝ առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանի գլխավորությամբ:
Նախագահ Սահակյանը ընդունել է Հայաստանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատվիրակությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ Բակո Սահակյանը կարեւորել է Հայաստանի քաղաքական ուժերի հետ տարբեր հարցերի շուրջ մշտական քննարկումները՝ դրանք համարելով պահանջված մեր երկու հանրապետությունների համար: