Ամերիկյան Greenfields Petroleum ընկերությունը երկարաձգել է ադրբեջանական նավթագազային «Բահար Գում Դենիզ» հանքավայրի բլոկի մշակման համար միջոցներ հատկացնելու վարկային համաձայնագիրը եւ Bahar Energy ընկերության օպերացիոն գործունեության ֆինանսավորումը։
Ամերիկյան ընկերությունը երկարաձգել է համաձայնագիրն Ադրբեջանի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Greenfields Petroleum-ին են պատկանում Bahar Energy ընկերության բաժնետոմսերի 33,33 տոկոսը։
NEWS.am-ի փոխանցմամբ՝ գործակալության զրուցակցի խոսքով, սա ամերիկյան ընկերության կողմից վարկային համաձայնագիրը երկարաձգելու արդեն երկրորդ դեպքն է։ «Ստորագրված փաստաթուղթը երկարաձգում է վարկի մարման ժամկետը 2013-ի նոյեմբերի 25-ից մինչեւ 2016 թվականի փետրվարի 29-ը։ Սա ընկերությանը լրացուցիչ ժամանակ կտա վերաֆինանսավորման տարբերակները գնահատելու, ինչպես նաեւ 27 մլն դոլարի վարկի հիմնական գումարի վերակառուցման համար՝ հաշվի առնելով հաշվարկված տոկոսները։ Տոկոսադրույքը կլինի 15-20 տոկոսի սահմաններում»,-ասել է աղբյուրը։
Նա նշել է, որ ընկերությունը առկա բարդ շուկայական պայմաններում շարունակում է ուսումնասիրել օպերացիոն ծախսերը կրճատելու հնարավորությունները։