Crystal Cruises ֆիրմայի զբոսանավերը գալիք գարնանը այլեւս չեն մտնի Ստամբուլի ու Կուշադասայի թուրքական նավահանգիստներ:
Ամերիկյան ընկերությունն արգելել է զբոսանավերի մուտքը թուրքական նավահանգիստներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երթուղիները փոփվել են «անվտանգության նկատառումներով» հայտնել է այս ընկերությունը, որի շտաբ բնակարանը Լոս Անջելեսում է գտնվում: Ընկերության սեփականատերը ճապոնական Nippon Yusen Kaisha-ն է :
Խոսքը 7 եւ 12 օր տեւողությամբ ծովային շրջագայությունների մասին է, որոնք մեկնարկելու են ապրիլի 24-ին ու մայիսի 1-ին Աթենքից: Թուրքական նավահանգիստները հանվել են երթուղիներից ու փոխարինվել հունականով, փոխանցում է NEWS.am-ը:
Crystal Cruises-ի ղեկավարությունը նշել է, որ տվյալ որոշման նպատակն այն է, որ հանգստացողները կարողանան շրջագայել «առանց մտահոգվելու իրենց անձնական անվտանգության համար ՝ երթուղի որոշակի վայրեր մտնելիս»:
Հիշեցնենք, որ Ստամբուլում հունվարի 12-ին կատարված պայթյունի հետեւանքով 10 մարդ էր զոհվել ու 15 մարդ վիրավորվել, նրանց մեծ մասը օտարերկրացիներ էին: Նախնական տվյալներով զոհերի ու տուժածների մեծ մասը գերմանացիներ են, տուժածներ կան նաեւ Պերուից, Հարավային Կորեայից ու Նորվեգիայից: