Նավթի համաշխարհային գների բարձրացումը, վերջին 1 ամսում բարելի դիմաց 27 ԱՄՆ դոլարից հասնելով 36-ի որոշակի կայունություն է մտցրել Ռուսաստանում և նրա տնտեսությունից կախված երկրներում, այդ թվում` Հայաստանում:
Նավթի մեկ բարելի դիմաց 27 դոլարից 36-ին հասնելը արդեն իսկ դրական է անդրադարձել ՀՀ-ում դոլարի վրա. տնտեսագետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
«Այսինքն` նկատելիորեն կայունություն է մտել, հիշեցնենք, որ Հայաստանում դոլարը մոտեցել է 500 սահմանին և ի հեճուկս որոշ կանխատեսումների, չբարձրացավ»,- արձանագրեց տնտեսագետը:
Հիշեցնենք, որ այսօր դոլարի վաճառքի նվազագույն գինն էր 493 դրամը, միջին փոխարժեքը՝ 493.86, առավելագույնը` 494:
Տնտեսագետն այս համատեքստում արձանագրեց նաև ռուբլու որոշակի բարձրացումը:
Այս կայունությունը, ըստ Վիլեն Խաչատրյանի, պայմանավորված է որոշ աշխարհաքաղաքական գործոններով ու Սիրիայի շուրջ զինադադարով:
Այս միտումը շարունակվելու դեպքում, ըստ Վիլեն Խաչատրյանի, ռուսական տնտեսությունում է՛լ ավելի կայունություն կմտնի:
«Ուզում եմ հիշեցնել, որ ռուսական պետական բյուջեով նավթի գինը հաշվարկված էր 50 դոլար, սակայն նոր պլանավորում արեցին և նավթի մեկ բարելի դիմաց սահմանվեց 40 դոլար»,- նկատեց տնտեսագետը: