Թուրքական BirGün պարբերականի լրագրող Բարըշ Ինջեն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ բացված դատական գործով դատապարտվել է 21 ամսվա ազատազրկման:
Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ թուրք լրագրողն ազատազրկվել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
Դատարանի որոշման հրապարակումից հետո Ինջեն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրություն է թողել, որում ասվում է. «21 ամիս ազատազրկում: Մենք կրկին դուրս կգանք, կծիծաղենք, կխոսենք: Սակայն հետագայում մեր երեխաները նրանց անունները միշտ կհիշեն որպես գող և ֆաշիստ»:
Դատարանում լրագրողն իր պաշտպանական խոսքն ասել է ակրոստիկոսի տեսքով, որի ամեն պարբերության առաջին տառերով կազմվել է «գող Էրդողան» արտահայտությունը: