Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը կողմերի ձեռքին է, այլ ոչ թե միջազգային միջնորդների:
Ռուսաստանն օժանդակում Է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը հետեւողականորեն աշխատում Է լուծմանն օժանդակելու ուղղությամբ: Այդ մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իրոք, գոյություն ունեցող միջազգային ձեւաչափերում Ռուսաստանը, լինելով այդ ձեւաչափերի պատասխանատու մասնակիցը, շարունակում Է (ԼՂ հակամարտության կարգավորման) աշխատանքը»,- ասել Է նա, նշելով, որ «դա ոչ թե մեկանգամյա ջանք է, այլ հետեւողական ուղեգիծ»: «Բայց ինչ-ինչ վերջնական որոշումներ, վերջնական նախաձեռնություններ կարող են առաջադրել միայն հակամարտության կողմերը»,-հավելել Է Պեսկովը: «Ոչ միջազգային միջնորդները, ոչ Ռուսաստանը, չեն կարող Հայաստանի եւ Ադրբեջանի փոխարեն կարգավորել հակամարտությունը»,-հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ռուսաստանի նրա պաշտոնակից Վլադիմիր Պուտինը մարտի 10-ին Կրեմլում կայացած բանակցությունների ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: