Artsakhpress

Հասարակական

Հոգևոր Հայաստանի 7 հրաշալիքները՝ փոքրիկ երկրի մեծ պատմության վկաներ

Աշխարհում առաջինը քրիստոնեությունն իբրև, պետական կրոն ընդունած երկրում՝ Հայաստանում, պետք չէ երկար քայլել նշվածի վկայությունները գտնելու համար։

Հոգևոր Հայաստանի 7 հրաշալիքները՝ փոքրիկ երկրի մեծ պատմության վկաներ

Հոգևոր Հայաստանի 7 հրաշալիքները՝ փոքրիկ երկրի մեծ պատմության վկաներ

Աշխարհում առաջինը քրիստոնեությունն իբրև, պետական կրոն ընդունած երկրում՝ Հայաստանում, պետք չէ երկար քայլել՝ նշվածի վկայությունները գտնելու համար։ Յուրաքանչյուր գյուղում և քաղաքում, յուրաքանչյուր ժայռի գագաթին և հինավուրց կիրճում կարելի է գտնել հայկական հոգևոր կենտրոններ։ Դրանցից շատերը գուցե կիսավեր, որոշներն էլ նոր վերանորոգված և բարեկարգված՝ իրենց մեջ կրում են հայ ազգի դարերի պատմությունը։ Քրիստոնեությունը Հայաստանում կրոն չէ. այն դարձել է հայի գենի մասնիկը։ Գուցե պատահական հանդիպած հայ մարդուց հնարավոր չլինի ճշտել քրիստոնեության ընդունման մանրամասներ, սակայն վստահ եղեք, նա ձեզ կպատմի իր գյուղի կամ քաղաքի մոտակայքում գտնվող եկեղեցու ստեղծման պատմությունը, որը կիսով չափ լեգենդ և կիսով չափ իրականություն է՝ ոչ պակաս արժեքավոր։

Ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, «Արմենպրես»-ն առանձնացրել է հայկական 7 վանական համալիրներ, որոնք խոշորագույնն են երկրում։ Դրանք դարեր շարունակ եղել են ոչ միայն հոգևոր, այլև մշակութային և կրթական օջախներ։ Հայաստան ժամանած զբոսաշրջիկներն առաջինն այցելում են հենց այս համալիրները՝ ծանոթանալու փոքրիկ Հայաստանի մեծ պատմությանը։

Տաթեւ


Զանգեզուրի ճարտարապետական կոթողների մեջ Տաթեւի վանքը չունի իր համազորը: Այն միջնադարյան Հայաստանի ամենահարուստ վանական համալիրն է եղել և 8-րդ դարի վերջերից դարձել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը:  Բացի հոգեւոր կենտրոն լինելուց, Տաթեւը եղել է նաեւ Սյունաց թագավորության քաղաքական կարեւոր հենակետ: Վանքի ռազմավարական ձեռնտու դիրքը եւ անառիկությունը նպաստավոր պայմաններ են ստեղծել այստեղ պաշտպանական ամուր կառույցներ ստեղծելու համար: Տաթեւի վանքը գտնվում է Գորիս քաղաքից 20 կմ հարավ-արևմուտք Տաթև գյուղի մոտ: 906թ. կառուցվել է Պողոս Պետրոս մայր տաճարը, 1067թ. սբ Աստվածածին դամբարան-եկեղեցին, 1295թ. սբ Գրիգոր եկեղեցին, 1787թ. Գրիգոր Տաթևացու դամբարանը: Այս հիմնական կառույցներից բացի, 20-րդ դարի վերջում վանքի տարածքում և շրջակայքում այլ շինարարական և վերականգնողական աշխատանքներ են իրականացվել: Ներկայումս վանքը վերականգնված է և Սյունյաց թեմի կենտրոնն է: 1390-1435թթ. Տաթևի վանքում գործել է Տաթևի նշանավոր համալսարանը և մանրանկարչության ու գրչության դպրոցը:  Վանքն ունեցել է խաշոր մատենադարան, որտեղ պահում էին շուրջ 10 հազար ձեռագիր մատյաններ: 2010 թվականի աշնանը տրվեց Տաթեւի միջնադարյան վանական համալիրը վերականգնելու ծրագրի մեկնարկն ու իրականացավ «Տաթեւի թեւեր» կոչվող ճոպանուղու բացումը: Աշխարհի ամենաերկար ճոպանուղին դարձած «Տաթեւի թեւեր» -ը (5.7 կմ) անցնում է Որոտան գետի կիրճի եւ փարթամ անտառներով ծածկված բլուրների միջով՝ ստեղծելով օդային ճանապարհ դեպի Տաթի վանական համալիր։

Նորավանք


Նորավանքի վանական համալիրը միջնադարյան եկեղացաշինության լավագույն օրինակներից է։ Այն գտնվում է Վայոց ձորի Արենի գյուղից մոտ 10 կմ դեպի հարավ, Ամաղու գետի գեղատեսիլ կիրճում։ Վանքը հիմնել է Հովհաննես Եպիսկոպոսը 1105 թվականին,  իսկ 13-14-րդ դարերին, շնորհիվ Սյունիքում իշխող Օրբելյանների, Նորավանքն ընդլայնվել է՝ դառնալով Սյունիքի հոգևոր, կրթական ու մշակութային կենտրոնը, ինչպես նաև Օրբելյան իշխանական տոհմական գերեզմանատուն: Վանական համալիրը բաղկացած է Սուրբ Կարապետ, Սուրբ Գրիգոր ու Սուրբ Աստվածածին եկեղեցիներից ու գավթից: Համալիրի ամենաազդեցիկ կառույցը Սուրբ Աստավածածին դամբարան-եկեղեցին է: Պատկանում է 14-րդ դարում Հայաստանում տարածված երկհարկ, եռաստիճան եկեղեցիների տիպին: Ճարտարապետական ձևերի ու հարդարանքների նրբագեղությամբ, գեղարվեստական բարձր արժանիքներով համարվում է զարգացած միջնադարյան Հայաստանի ճարտարապետության և դրա վառ ներկայացուցիչ՝ Մոմիկի «կարապի երգը»: Նորավանքի Սուրբ Աստվածածին համարվում է ճարտարապետ, մանրանկարիչ և քանդակագործ Մոմիկի վերջին գլուխգործոցը: Այստեղ կարելի է տեսնել նաև վարպետի ձեռքին պատկանող բարձրարվեստ խաչքարներ, ինչպես նաև նրա հիշատակին նվիրված հուշաքար:

Հաղպատ

Հաղպատի վանական համալիրը գտնվում է  Հաղպատ գյուղի հարավարևելյան բարձրադիր  մասում` սարահարթի վրա: Այն հիմնադրվել է 976-ին Բագրատունի Աշոտ Գ-ի թագավորության ժամանակ:Համալիրի կազմում են Սբ Նշան, Սբ Գրիգոր, Սբ Աստվածածին (Խաթունաշեն) եկեղեցիները, գավիթը, ժամատունը, գրատուն-մատենադարանը, զանգակատունը, սեղանատունը, մատուռ-դամբարանները, խաչքարերը: Հնագույնը և գլխավորը Սբ Նշան եկեղեցին է, որը 976–991 թթ-ին հիմնադրել են Աշոտ Գ Ողորմած թագավորը և նրա կինը՝ Խոսրովանույշը՝ իրենց Կյուրիկե (Գուրգեն) և Սմբատ որդիների արևշատության համար: Հաղպատ անվանման հետ կապված են բազմաթիվ լեգենդներ, նրանցից մեկի համաձայն Սանահինի իշխաններից մեկը հրավիրում է իր մոտ ճանաչված մի վարպետի՝ վանք կառուցելու համար։ Վարպետը ներկայանում է իշխանին որդու հետ։ Աշխատանքի ընթացքում վեճ է առաջանում հոր և որդու միջև։ Ենթավարպետներից մեկը բռնում է որդու կողմը։ Այսպես, կռվելով հոր հետ, որդին թողնում է աշխատանքը, վեր է կենում և հեռանում։ Ճանապարհին, մի ուրիշ իշխան վարձում է նրանց՝ իր վանքը կառուցելու պատվերով։ Երբ որդու բարձրացրած պատերը հասնում են այնքան, որ տեսանելի են դառնում Սանահինից, աշխատավորները հաղորդում են դրա մասին ծեր վարպետին։ Ոչ աշխատանքային օրը նա որոշում է այցելել որդու շինարարությունը, մոտենում է կիսասարք վանքի պատին և երկար զննում այն։ Բոլորը լուռ սպասում էին ծեր վարպետի գնահատականին։ Վերջապես, նա հրեց շարվածքի քարը և ասաց. «Ախ պատ»։ Այստեղ հայր և որդի գրկախառնվեցին և հաշտվեցին։ Իսկ վանքին մնաց «Հաղպատ» անվանումը։

Հաղպատի համալիրը 1996 թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո գտնվող հուշարձանների ցանկում:

Գեղարդ

Գեղամա լեռնաշղթայի հարավարևմտյան կողմում՝ Ազատ գետի Գողթ վտակի ձորալանջին է գտնվում Գեղարդավանքը։ Այն հայկական միջնադարյան խոշոր համալիրներից մեկն է՝ հռչակավոր իր ինքնատիպ ու եկեղեցաշինության մեջ եզակի ճարտարապետական հորինվածքով՝ մի մեծ ժայռի մեջ փորված երկու վիմափոր եկեղեցիներով, գավիթով, մեծ ժամատուն-դամբարանով, խցերով ու մատուռներով, որոնք հարավային կողմում ներդաշնակորեն միանալով մեկ ուրիշ գավթի ու եկեղեցու, կազմում են պաշտամունքային մի համալիր՝ բնավ չզիջելով աշխարհի նմանօրինակ մյուս կառույցներին։ Համաձայն  լեգենդի`  մի  ազնվատոհմիկ  ընտանիքից քույր և եղբայր որոշում են թողնել աշխարհիկ կյանքը և այս ձորի մեջ տաճար կառուցել: Երկար ժամանակ չկարողանալով որոշել կառուցվելիք տաճարի վայրը` նրանք խնդրում են Աստծուն օգնել իրենց: Առավոտյան արթնանալով տեսնում են իրենց բրիչը` խրված լեռան կատարին: Նրանք քրտնաջան աշխատանքով աստիճանաբար ժայռի մեջ բաց են անում հրաշագեղ մի տաճար և մինչև կյանքի վերջ հավատով ապրում և ծառայում են տաճարին:

Ի սկզբանե կոչվել է Այրիվանք՝ միաբանների ձեռքով փորված բնական այրերն իբրև ճգնարաններ օգտագործելու պատճառով: Շրջակայքում գտնվել են այդպիսի շուրջ  140 այր, որ ընդամենը մի մասն է բազում ճգնարանների, որոնք դարերի ընթացքում փլուզվել են՝ փխրուն նստվածքային ապարների մեջ փորված լինելու պատճառով: 13-րդ դարից սկսած՝ Այրիվանքը մատենագրության մեջ և բանավոր խոսքում աստիճանաբար վերանվանվել է Գեղարդավանք՝ ի պատիվ նույն դարից այստեղ պահվող Հայաստանյայց Եկեղեցու մեծագույն սրբություններից մեկի:

Գեղարդավանքն այսօր էլ իր այցելուներին զարմացնում է ճարտարապետական անկրկնելի կառուցվածքով, պատմական հետաքրքիր դրվագներով և իր լեգենդներով։

Հաղարծին


Հաղարծնի վանքը (Հաղարծնավանք) գտնվում է Տավուշի մարզում, Դիլիջան քաղաքից 18 կմ հյուսիս` Հաղարծին գետակի վերին հոսանքի գեղատեսիլ կիրճում: Վանքային համալիրի կազմի մեջ են մտնում եկեղեցիներ, գավիթներ, սեղանատունը, ինչպես նաև Կյուրիկյան թագավորների գերեզման-դամբարանը:

Հաղարծնի վանքի շրջակայքում կան մատուռներ և խաչքարեր: Սեղանատնից ոչ հեռու գտնվում են վանական խոհանոցի մնացորդները: Պեղումների ժամանակ այստեղ հայտնաբերվել է 350 կգ կշռող բրոնզե կաթսա (1232թ.), որը հիմա պահվում է Հայաստանի Պատմության թանգարանում: Եկեղեցու գավիթի հարավային պատերի տակ պահպանվել են թագավորներ Գագիկ և Սմբատ Կյուրիկյանների դամբարանի հիմքերը: Համալիրի ամենահին կառույցը Սուրբ Գրիգոր եկեղեցին է (10-րդ դար): Այն կառուցել են Բյուզանդիայի տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանից հալածանքներից փախած վանականները։ Հաղարծնավանքը ավերվում է սելջուկ-թուրքերի արշավանքների ժամանակ և վերականգնվում միայն 12-րդ դարում վրաց թագավոր Գեորգի III և հայ իշխանների կարգադրությամբ: Ապա դարերի ընթացքում Հաղարծինը կրկին ենթարկվում է հատվածային փլուզումների և  2008 թ. վերանորոգվում արաբ Շեյխ Սուլթան բին Մուհամմադ Ալ Կասիմի ֆինանսավորմամբ:

Սևանավանք


Սևանի վանական համալիրը հնագույն քրիստոնեական կոթողներից է, որը հիմնադրել է Գրիգոր Ա. Լուսավորիչը 305 թ. Սևանա կղզում (այժմ թերակղզի): Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում և տարածքում եղել է հեթանոսական մեհյան։ Ավելի ուշ Սևանը իրենց հենակետն են դարձրել Սյունյաց իշխանները և 874 թվականին Աշոտ Բագրատունի թագավորի դուստրը, Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի կինը` Մարիամը, այստեղ կառուցել է երկու եկեղեցի` Առաքելոց (փոքրը) և Աստվածածին, որոնք  առ այսօր գործում են: Վանական համալիրի արևմտյան կողմում կցվել է գավիթ, որը հնագույններից է (կանգուն էր մինչև 1930-ական թթ.): Գավթի սյուները պսակել են փայտե քանդակազարդ խոյակները, որոնք այժմ պահվում են Հայաստանի Պատմության պետական թանգարանում և Էրմիտաժում։ Ենթադրվում է, որ խոյակները բերվել են որևէ պալատական շենքից։ Նրանք հայկական միջնադարյան փայտագործական արվեստի արժեքավոր նմուշներ են։

Թերակղզին համարվում է Գեղարքունիքի մարզի գլխավոր տուրիստական  գրավչության օբյեկտ` անտառներով, շրջակա հյուրանոցային համալիրներով և սպասարկման տաղավարներով:

Գոշավանք


Տավուշի մարզի Գոշ գյուղում՝ Գետիկ գետի վտակի ափին է գտնվում 12-13-րդ դդ. կրոնական, կրթական և մշակութային նշանավոր կենտրոններից մեկը՝ Նոր Գետիկ (Գոշավանք) վանքային համալիրը։ Գոշավանք անունն ստացել է 1213 թ-ին` Մխիթար Գոշի պատվին, ով 1188 թ-ին, իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է վանքը: Այն ունեցել է վարժարան, համալսարան ու ճեմարան, վանքում նաև ընդօրինակվել, գրվել և պահվել են բազմաթիվ ձեռագրեր:  Ճարտարապետական համալիրում պահպանվել են 2 եկեղեցի, գավիթը, 2 մատուռ, երկհարկ գրատուն-զանգակատունը՝ կից ժամատան մնացորդներով, խաչքարեր, փոքր շինությունների հիմքեր: Գոշավանքի տարածքում կան գերեզմաններ, խաչքարեր, փոքր մատուռներ: Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու առջև տեղադրված Պողոս վարպետի 2 խաչքարերից մեկը 1935 թ-ին տեղափոխվել է Հայաստանի պատմության պետական թանգարան: Գոշավանքը պատմական աղբյուրներում անվանվել է` վարժարան, վարժապետարան, համալսարան, ճեմարան։ Այստեղ պահվել և ստեղծվել են բազմաթիվ ձեռագրեր։ Վանքն ունեցել է այգիներ, ջրաղացներ, գյուղեր, վարելահողեր, անտառներ, ամառանոցներ։

1958 թ-ին Մխիթար Գոշի դամբարանի մոտ կանգնեցվել է նրան նվիրված հուշակոթող, 1972 թ-ին հիմնադրվել է Գոշավանքի թանգարանը, 1978 թ-ին բարեկարգվել է վանքի տարածքը:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search