Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սպայսերը հայտարարել է, որ միգրացիոն կանոնների խստացման մասին նախագահ Դոնալդ Թրամփի հրամանը մասամբ կապված է նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի գործողությունների հետ։
Մուտքի արգելքի տակ հայտնված երկրների ընտրությունը Սպիտակ տունը պարզաբանել է Օբամայի ցուցումներով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Օբամայի վարչակազմն առաջին հերթին նշել է հենց այդ երկրները»,-ասել է նա ABC-ի հետ հարցազրույցում։
2016 թվականի փետրվարին Օբամայի վարչակազմը ներառել էր Լիբիան, Եմենն ու Սոմալին անհանգստություն առաջացնող երկրների ցուցակում։ Դրանում մինչ այդ արդեն ներառված էին Իրանը, Սիրիան, Իրաքն ու Սուդանը, հայտնում է The Hill պարբերականը։։
Հենց այդ 7 երկրներն են ներառվել Թրամփի հրամանում, որի համաձայն՝ 90 օրով սահմանվել ԱՄՆ մուտքի արգելք։
Սպայսերը նշել է, որ մուսուլմանական երկրների մեծ մասը չի հայտնվել մուտքի արգելքի տակ՝ հավելելով, որ ևս 46 մուսուլմանական երկրներ կան, որոնք ցուցակում չեն։