Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը մարտի 19-ին կայցելի Թուրքիա:
Իրանի արտգործնախարարը կայցելի Թուրքիա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը:
Զարիֆը նախ կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի, այնուհետև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու վարչապետ Ահեդ Դավութօղլուի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվելիք հիմնական թեմաները կլինեն թուրք-իրանական հարաբերությունները, տարածաշրջանային ու միջազգային զարգացումները: