Լեւոն Արոնյանն առաջին պարտությունը կրեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում:
Հավակնորդների մրցաշար. Լեւոն Արոնյանը պարտվեց Վիշվանաթան Անանդին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 9-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատարը սեւերով մրցեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ եւ մոտ 6.5 ժամ տեւած պարտիայում իր պարտությունն ընդունեց 66-րդ քայլում:
Այս հաղթանակի շնորհիվ հնդիկ գրոսմայստերը հավաքեց 5.5 միավոր եւ հավասարվեց մրցաշարային աղյուսակը գլխավորող Սերգեյ Կարյակինին, որը սեւ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի հետ: Արոնյանը 5 միավորով նահանջեց երրորդ տեղ:
Մոսկվայում շարունակվող մրցաշարում մարտի 22-ը հանգստյան օր է: Մարտի 23-ին կայանալիք 10-րդ տուրում հայկական շախմատի առաջատարը սպիտակներով կմրցի հետնապահ Վեսելին Տոպալովի հետ:
Հավակնորդների մրցաշար, 9-րդ տուր
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 1:0
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0.5:0.5
Անիշ Գիրի (Հոլանդիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)
Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 0.5:0.5