Ֆուտբոլի Բելառուսի հավաքականի պաշտպան Սերգեյ Պոլիտեւիչն անդրադարձել է Հայաստանի եւ Չեռնոգորիայի դեմ ընկերական խաղերին:
Բելառուսի հավաքականի խաղացող. Դեռ չգիտեմ, թե ինչ թիմ է Հայաստանի հավաքականը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Հայաստանի եւ Չեռնոգորիայի հավաքականներին ծանոթ եմ միայն թիմերի առաջատարներով: Դեռ լավ չգիտեմ, թե ինչ թիմեր են դրանք: Հավաքը նոր է մեկնարկել, եւ մարզչական շտաբը դեռ կհասցնի տեղակատվություն տրամադրել մեզ»,- խաղացողի խոսքը մեջբերում է «Прессбол»-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի հետ բելառուսները մրցելու են մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում: