ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը մարտի 23-ին մասնակցեց «Mitt 2016» շրջագայության և զբոսաշրջության մոսկովյան միջազգային 23-րդ ցուցահանդեսի բացման արարողության:
ՌԴ-ում ՀՀ դեսպանն այցելել է «Mitt 2016»-ի ցուցահանդեսում Հայաստանի ու Արցախի տաղավար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, դեսպանն այցելեց Հայաստանի տաղավարը, որտեղ Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ ներկայացված էին 16 ընկերություն Հայաստանից և Արցախից: Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանի ուղեկցությամբ, Օլեգ Եսայանը շրջեց տաղավարով և ծանոթացավ Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները և ոլորտի զանազան ծառայությունները ներկայացնող ընկերությունների արտադրանքին:
Մինչև մարտի 26-ը շարունակվող մոսկովյան միջազգային ցուցահանդեսին Հայաստանի տաղավարի ներքո զբոսաշրջային ընկերություններից բացի, ներկայացված են նաև հյուրանոցային, ավիացիոն, առցանց ամրագրման ոլորտում գործող հայկական ընկերություններ: