Artsakhpress

Միջազգային

Թուրք լրագրող. Ես չեմ վախենում Էրդողանից, նա ինձ չի լռեցնի

Թուրքական լիբերալ «Cumhuriyet» պարբերականի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարն ու նրա գործընկեր Էրդեմ Գյուլը 2015թ-ի մայիսին հրապարակել են ռեպորտաժ, որում պնդել են, թե թուրքական հատուկ ծառայությունները բեռնատարներով զինամթերք են տեղափոխել Սիրիա:

Թուրք լրագրող. Ես չեմ վախենում Էրդողանից, նա ինձ չի լռեցնի

Թուրք լրագրող. Ես չեմ վախենում Էրդողանից, նա ինձ չի լռեցնի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:panorama.am-ի փոխանցմամբ՝  այս հրապարակումից հետո դատախազությունը նրանց դեմ գործ հարուցեց՝պահանջելով երկու լրագրողների համար ցմահ ազատազրկում: Նրանք մեղադրվում են պետական հեղաշրջում իրականացնելու փորձի, լրտեսության և ահաբեկչությանը աջակցելու մեջ:

Լրագրողների դեմ դատական հայցով հանդես եկավ անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը, ինչպես նաև ազգային հետախուզական մարմինը: Երեք ամիս Դյունդարն ու Գյուլը անցկացրեցին անազատության մեջ, մինչև Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ նրանք ազատ արձակվեցին:

Այդուհանդերձ  լրագրողների դեմ  սկսված դատական գործընթացը նոր է սկսվում:

«Deutsche Welle»-ի հետ հարցազրույցում  Ջան Դյունդարը պատմում է, թե ինչու է ակնկալում Եվրոպայի աջակցությունը և չի վախենում թուրքական իշխանություններից;

«Էրդողանը, մեկնաբանելով Սահմանադրական դատարանի որոշումը, նշեց. «Ես չեմ ճանաչում այս որոշումը, ես չեմ պատրաստվում առաջնորդվել դրանով, իսկ դատարանը չպետք է այսպես վարվի»: Սա ուղղակի միջամտություն է  արդարադատության համակարգի գործունեությանը: Այն, որ մենք մինչև դատական գործընթացի սկսվելը երեք ամիս անցկացրեցինք  անազատության մեջ, Էրդողանի վրեժն էր: Նա դիմադրության ցանկացած դրսևորում  ընկալում է որպես իր անձի դեմ ուղղված գործողություն: Այստեղ նա ուզում էր երկու նպատակի հասնել. Պատժել ինձ ու վախեցնել նրանց, ովքեր կհամարձակվեին նմանատիպ բան անել ապագայում: Երկրորդ նպատակի առումով ոչինչ չեմ կարող ասել, բայց առաջին նպատակին հասնել Էրդողանն ակնհայտորեն չի կարողացել: Նա չկարողացավ լռեցնել ինձ: Ամեն դեպքում ցավով պետք է նշեմ, որ վախը ստիպել է իմ բազմաթիվ կոլեգաների լռել:

Եթե Թուրքիան լիներ իրավական պետություն, գործը լսելու հենց առաջին օրը ես ազատ արձակված կլինեի: Երկրի Սահմանադրական դատարանը հաստատեց, որ բաց հրատարակութունը չի կարող որակվել որպես ահաբեկչություն: Դա ընդամենը լրագրողական գործունեության մի մասն է: Ըստ էության՝ Սահմանադրական դատարանի որոշումը իմաստազրկում է ամբողջ այս դատական գործընթացը: Սակայն, երբ պետության նախագահը կարգադրում է, թե ինչպես պետք է իրենց պահեն դատավորները, երբեք հնարավոր չէ վստահ լինել այն հարցում, թե ինչպիսի դատավճիռ կհրապարակվի արդյունքում: Ուստի լրիվ հնարավոր է, որ մենք նորից կարող ենք ազատազրկվել:
Ամեն դեպքում մենք վաղուց հախթահարել ենք վախը: Եթե վախենում եք ինչ-որ բանից, ապա  Թուրքիայում լրագրող աշխատել չեք կարող: Մենք փորձում ենք ռեալ գնահատել իրավիճակը, և եթե ուղիղ նայենք ճշմարտության աչքերի մեջ, ապա հավանականությունը, որ մենք կրկին կհայտնվենք ճաղերի հետևում, կազմում է 50 տոկոս»:

Անդրադառնալով խոսքի ազատության նկատմամբ բռնաճնշումներին և Եվրոպայի վերաբերմունքին՝ թուրք լրագրողը նշում է, թե Եվրոպան հրաժարվել է իր պատմական արժեքներից հանուն այժմեական շահերի:

«Եվրոպան կարծում է, որ եթե գումար տա Թուրքիային ու հետևի, որ այնտեղ ներգաղթյալների համար ճամբարներ կառուցվեն, ապա դրանցով խնդիրը կլուծվի, իսկ Էրդողանն այդ ընթացքում Թուրքիայում կկարողանա անել այն ամենն, ինչ ցանկանա: Բայց Եվրոպան պետք է հասկանա, որ որոշ ժամանակ անց բախվելու է Թուրքիայից եկող քաղաքական փախստականների հսկայական ալիքի հետ»:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search