Թուրքական դատարանը հայտնի լրագրող Ահմեթ Ալթանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանին վիրավորելու համար պարտավորեցրել է 7000 թուրքական լիրա փոխհատուցում վճարել:
Թուրք լրագրողն Էրդողանին վիրավորելու համար 7000 լիրա փոխհատուցում կվճարի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Էրմենիհաբեր»-ը գրում է, որ Ալթանն անձամբ ներկա չի եղել դատական նիստին, այլ մասնակցել է բանտից տեսակամուրջի միջոցով: Մեղադրող կողմը պահանջել էր Ալթանին մինչև 4 տարի 8 ամիս ազատազրկման դատապարտել:
Ալթանը պաշտպանական ելույթում նշել է, որ իր նպատակը ոչ թե նախագահին նվաստացնելն ու վիրավորելը, այլ կատարած սխալն ի ցույց դնելն է եղել: «Իմ խոսքը այժմ նախագահը պաշտոնը զբաղեցնող անձի հետ որևէ կապ չունի: Անձնական վիրավորանքի մասին խոսք անգամ չի կարող լինել. Այդ պաշտոնին ով ուզում է լիներ, միևնույն է քննադատելու էի: Նախագահի անձի հետ որևէ կապ չունի»,-հավելել է լրագրողը:
Նշվում է, որ Ալթանի փաստաբանները բողոքարկելու են դատարանի որոշումը: