Մոսկվայում ավարտին մոտեցողշախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի վերջին՝ 14-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ, որին առաջին շրջանում հաղթել էր :
Հավակնորդների մրցաշար. Լեւոն Արոնյանի վերջին մրցակիցը Նակամուրան է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վերջին տուրի կենտրոնական պարտիայում կհանդիպեն Սերգեյ Կարյակինը եւ Ֆաբիանո Կարուանան, որոնք 7.5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Հայկական շախմատի առաջատարը 6.5 միավորով բաժանում է 4-7-րդ տեղերը եւ կորցրել է մրցաշարում հաղթելու հնարավորությունները, հաղորդում է NEWS.am Sport-ը:
Հավակնորդների մրցաշար, 14-րդ տուր
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)
Անիշ Գիրի (Հոլանդիա) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)
Մրցաշարային դրությունը վերջին տուրից առաջ. Կարյակին, Կարուանա՝ 7.5-ական միավոր, Անանդ՝ 7,Արոնյան, Սվիդլեր, Գիրի, Նակամուրա՝ 6.5-ական, Տոպալով՝ 4: