Երեք քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն ամերիկացի Շեյն Մոզլին իր հաջորդ մենամարտը կանցկացնի կիսամիջին քաշային կարգում WBA-ի վարկածով աշխարհի «ժամանակավոր» չեմպիոն Դավիթ Ավանեսյանի հետ, ով հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո:
Դավիթ Ավանեսյանը կմենամարտի Շեն Մոզլիի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մենամարտը կկայանա մայիսի 28-ին, Գլենդելում:
Panorama.am-ի փոխանցմամբ՝ Մոզլին ձեռնոցները պատից էր կախել 2013 թ.՝ ավստրալացի Էնտոնի Մայդայնային պարտվելուց հետո, սակայն 2015 թ. վերադարձել է ռինգ ու հաղթել նիկարագուացի Ռիկարդո Մայորգային:
Ավանեսյանն իր վերջին մենամարտում տեխնիկական նոկաուտով հաղթել է վենսեուելացի Չարլի Նավարրոյին և նվաճել կիսամիջին քաշային կարգում WBA-ի վարկածով աշխարհի «ժամանակավոր» չեմպիոնի կոչումը: