ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Գևորգ Ասոյանի մահվան հանգամանքները։
Գլխի շրջանում հրազենային վիրավորումից ժամկետային զինծառայող է մահացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ 2016թ-ի ապրիլի 1-ին` ժամը 09:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Արմենի Ասոյանը:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:
Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։