Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հորդորել Է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին` «առավելագույն ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված լարված իրադրության խաղաղ կարգավորման համար»:
Վրաստանի նախագահը հանդես Է եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Համապատասխան հայտարարությունը նա արել Է ապրիլի 5-ին Թբիլիսիում՝ ելույթ ունենալով Վրաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում ընթացող ժողովրդական դիվանագիտության միջազգային համաժողովում:
«Մենք մեծապես հուսով ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն առավելագույն ջանքեր կգործադրեն, որպեսզի լիցքաթափեն լարված իրադրությունը եւ խաղաղ, դիվանագիտական միջոցներով, միջազգային հանրակցության ակտիվ մասնակցությամբ հասնեն հակամարտության խաղաղ լուծման», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: