Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պատմություն կարդալ` իմանալու, որ Լեռնային Ղարաբաղը պատմական հայկական տարածք է:
Սերժ Թանկյանը հորդորել է Էրդողանին կարդալ Արցախի պատմությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Թանկյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Կարծում եմ Էրդողանը չի կարդում պատմություն: Լեռնային Ղարաբաղի պատմական իրավական տերերը հայերն են: Ստալինն է այն տվել Ադրբեջանին: Սերժ Թանկյանն ասում է, իբր արևելյան Թուրքիան ևս մի օր կվերադառնա իր իրական տերերին»,- նշել է ռոք երաժիշտը:
Ավելի վաղ ևս նա գրառումներ էր կատարել` դատապարտելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի գործողություններն ու այս հարցում Թուրքիայի անվերապահ աջակցությունը Բաքվին: