Artsakhpress

Հասարակական

Մատաղիսի գյուղապետը ներկայացրել է ադրբեջանական կողմից գյուղի գնդակոծման մանրամասները

Ադրբեջանանական զինուժի կողմից գնդակոծության հետևանքով վիրավորված Մատաղիսի գյուղապետ Զավեն Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես են ադրբեջանցիները ռմբակոծության ենթարկել Արցախի Մատաղիս գյուղը:

Մատաղիսի գյուղապետը ներկայացրել է ադրբեջանական կողմից գյուղի գնդակոծման մանրամասները

Մատաղիսի գյուղապետը ներկայացրել է ադրբեջանական կողմից գյուղի գնդակոծման մանրամասները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտում գտնվող «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Մատաղիսի գյուղապետ Զավեն Ավանեսյանի հետ, ով ներկա պահին բուժվում է Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում: Նա պատմել է, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմից կրակոցները չէին դադարում, իսկ առավոտյան ժամը 06:30-ի մոտակայքում իմացել է, որ հակառակորդը ռմբակոծում է հարևան Թալիշ գյուղը:

«Ես անմիջապես մեքենայով դուրս եկա գյուղ, որպեսզի արագ կազմակերպեմ բնակչության տարհանումը: Երբ արդեն գյուղի կենտրոնում էի, կանգնեցրեցի մեքենան, զրուցում էի համագյուղացիների հետ, երբ մեր գյուղի վրա եկավ առաջին արկը: Ես տղերքին անմիջապես հորդորեցի նստել մեքենաներն ու գյուղից որքան հնարավոր է արագ հանել երեխաներին ու կանանց: Ես էլ իմ մեքենան նստեցի, դեռ մի քանի մետր էի առաջ շարժվել, երբ երկրորդ արկը եկավ գյուղի վրա: Այդ արկը հետևի կողմից կպավ իմ մեքենային, դրա բեկորներից էլ ես վիրավորվեցի»,- նշել է Ավանեսյանը:

Նա պատմել է, որ հիշում է՝ վիրավորվելուց հետո մեքենայից դուրս է եկել, ընկել գետնին, գլուխն արնահոսել է: «Այդ պահին հակառակորդն անընդհատ կրակի տակ էր պահում գյուղը, տարբեր տեղեր արկեր էին պայթում: Ես անմիջապես զանգեցի բնակիչներին, հայտնեցի, որ վիրավոր եմ, հետո սողեսող գնացի մոտակայքում ապրող իմ ընկերներից մեկի տուն: Հետո, երբ կրակոցները դադարեցին, իմ ընկերներից մեկն ինձ հասցրեց Ստեփանակերտի հիվանդանոց: Դրանից հետո բնակիչները, մեկը մյուսին իմաց տալով և օգնելով, երեխաներին և կանանց տարհանել են գյուղից»,- պատմել է գյուղապետը:

Ավանեսյանը հայտնել է նաև, որ Մատաղիսից ևս երկու հոգի վիրավորվել են հակառակորդի ռմբակոծության հետևանքով: Նրանցից մեկը Կամո Աբրահամյանն է, ով ևս բուժում է ստանում Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում, իսկ մյուսը Անդրանիկ Առաքելյանն է, ով վիրավորվել է զորամասում աշխատելու ընթացքում:

Նա վստահեցրել է, որ ապաքինվելուց հետո անպայման գյուղ է վերադառնալու: «Պարզ չի՞, որ պետք է վերադառնամ: Մենք որ մեր գյուղ չվերադառնանք, ո՞վ պետք է վերադառնա: Ոչ ոք չի կարող ասել, որ գյուղից տարհանված բոլոր բնակիչները կվերադառնան, բայց հաստատ կարող եմ ասել, որ իմ վերադառնալուց շատ բան է կախված»,- հավելել է Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ Մատաղիսի բնակիչներից որևէ մեկն Արցախից դուրս չի եկել: Բնակչության մի մասը գտնվում է Արցախի տարբեր գյուղերում, մի մասն էլ Ստեփանակերտում: Զավեն Ավանեսյանը նշեց, որ այս պահին Մատաղիսում իրականացվում են համապատասխան վերականգնողական աշխատանքներ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search