Առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի եւ իշխանությունների, ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելն անհնար է։
Ղարաբաղի հարցում միակողմանի զիջումներն անընդունելի են եւ բացառված. Շարմազանով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ապրիլի 13-ին ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ օրակարգում կարգավորման նոր սկզբունքներ չկան։ «Երեկ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հստակ նշեց, որ հարցը պետք է կարգավորվի փոխզիջումների հիման վրա, սակայն Լեռնային Ղարաբաղը պատրաստ չէ միակողմանի զիջումների։
Աշխարհը պետք է իմանա, թե որն է Ադրբեջանի զիջումը։ Միակողմանի զիջումներն անընդունելի են եւ բացառված»,- ընդգծել է Շարմազանովը։