ՏՏ ոլորտը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից մեկն է և կառավարությունը փորձում է առավելագույնս աջակցել ոլորտի զարգացմանն ու օգտագործել այստեղ առկա մեծ ներուժը:
SAP-ը Հայաստանում իրականացվելիք ծրագրերի կյանքի կոչման համար ներդնելու է շուրջ 10 մլն դոլար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այս մասին նշել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ընդունելով ձեռնարկությունների ծրագրային ապահովմամբ զբաղվող, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայտնի գերմանական SAP ընկերության գլոբալ ցանցի փոխնախագահ Յոսթ Թիգելարի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը կարևորել է ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաների շարունակական զարգացումը՝ ավելացնելով, որ այդ նպատակով նախորդ տարի հարկային արտոնություններ են սահմանվել ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունների համար: Հովիկ Աբրահամյանը ողջունել է SAP ընկերության՝ Հայաստանում գործունեություն ծավալելու նախաձեռնությունը և հայտնել կառավարության աջակցությունը ծրագրերի իրականացման գործում:
Յոսթ Թիգելարը նշել, որ SAP-ի գործունեությունն ուղղված է ՏՏ ոլորտի, փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը:
Ընդգծելով, որ Հայաստանում ՓՄՁ-ն ունի զարգացման լավ հնարավորություններ, պարոն Թիգելարն նշել է, որ SAP-ը մեր երկրում իրականացվելիք ծրագրերի կյանքի կոչման համար ներդնելու է շուրջ 10 մլն դոլար՝ ստեղծելով նաև նոր աշխատատեղեր: