Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօլուն սպառնացել է, որ եթե Եվրամիությունը չկատարի միգրացիոն համաձայնագրով իր խոստումները, ապա Անկարան կչեղարկի պայմանավորվածութունները:
Դավութօղլուն սպառնացել է ԵՄ-ին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է «Անատոլու» լրատվական գործակալությունը, այս մասին Դավութօղլուն լրագրողներին հայտարարել է Ստրասբուրգ մեկնելուց առաջ` Անկարայի»Էսենբողա» օդանավակայանում:
«Անկարան չի հետեւելու ԵՄ հետ միգրանտների մասին համաձայնագրի պայմաններին այն դեպքում, եթե նա չկատարի Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմ մտցնելու, ԵՄ անդամակցության բանակցություններն արագացնելու եւ խոստացված գումարի 3 մլրդ եվրո մասը փոխանցելու մասին խոստումները», -սպառնացել է նա:
Նա նշել է, որ Թուրքիան աշխատում է ԵՄ առաջ իր պարտավորությունների վրա:
«Ես ԵՄ համար հնարավորություններ չեմ տեսնում հետ նահանջել այն բանից հետո, երբ մենք այդքան հեռու ենք գնացել», -հայտարարել է նա:
Գերմանական թերթերից մեկն օրերս հայտնել էր, որ ԵՄ-ն մտադիր է արագ կերպով չեղարկել «վիզաների ազատականացումը» Թուրքիայի, Վրաստանի եւ Ուկրաինայի համար:
Դավութօղլուն ավելի վաղ հայտնել էր, որ ԵՄ-ի Թուրքիայի միջեւ առանց վիզայի ռեժիմ կհաստատվի մինչեւ այս տարվա հունիսի վերջը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն օրերս հիշեցրել էր Անկարային, որ թուրքերի համար ԵՄ հետ վիզայի ազատականացումը կարող է տեղի ունենալ միայն այն բանից հետո, եթե Թուրքիան կատարի դրա համար անհրաժեշտ 72 կետերից կազմված պայմանները: