Artsakhpress

Քաղաքական

Շավարշ Քոչարյանը՝ Լավրովի այցի, ԼՂ հակամարտության, բանակցությունների և Հայաստանի դիրքորոշման մասին

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստան է գալիս ոչ թե իշխանություններից պատասխան ստանալու համար, այլ իր այցն է, որտեղ քննարկվելու է մեր հարաբերությունների լայն շրջանակ, և բնական է՝ այն էլ Ադրբեջանի այս վերջին ագրեսիայից հետո, չի կարող շրջանցվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված իրավիճակը:

Շավարշ Քոչարյանը՝ Լավրովի այցի, ԼՂ հակամարտության, բանակցությունների և Հայաստանի դիրքորոշման մասին

Շավարշ Քոչարյանը՝ Լավրովի այցի, ԼՂ հակամարտության, բանակցությունների և Հայաստանի դիրքորոշման մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Լավրովի՝ Հայաստան այցին, հայտնում է panorama.am-ը:

Հարցին, թե ռուսական «Известия» պարբերականը տեղեկություն է տարածել, որ սեղանին հատուկ փաստաթուղթ կա դրված, նա պատասխանեց, որ տարբեր թերթերում տարբեր հոդվածներ են հրապարակվում, որոնց մեծամասնությունն իրականությունից հեռու է:

«Ռուսական լրատվամիջոցների մի մասը տպագրում է, թե որոշ պնդումներ ունի, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Պետք է առաջնորդվել ոչ թե, այսպես ասած, լրատվամիջոցներով, այլ պաշտոնական հայտարարարություններով, հաղորդագրություններով»,-նշեց Շավարշ Քոչարյանը:

Անդրադառնալով բանակցությունների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը, փոխարտգործնախարարն ասաց, որ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել. «Ավելին ասեմ՝ ներկա իրավիճակում անհնարին է հաշվի չառնել Ադրբեջանի այն կեցվածքը, այն ագրեսիան, որն իրականացրեց՝ խախտելով արդեն առկա երեք՝ եռակողմ համաձայնագրերը: Եվ բնական է, արդեն ապագա բանակցային գործընթացը պետք է ելնի երկու հանգամանքից: Առաջինը՝ պետք է երաշխավորված լինի կրակի դադարեցումը, քանի որ երբ կրակում են, անհնարին է բանակցել: Այսինքն՝ զինադադարը պետք է պահպանվի: Հաջորդը՝ պետք է հաշվի առնել, որ գործ ունենք մի սուբյեկտի հետ, որն, ի հակառակ իր իսկ միջազգային պարտավորության, իսկ եռակողմ համաձայնագրերը միջազգային պարտավորություններ են, կարող է խախտել»:

Հետևաբար, ըստ նրա, ապագայում էլ ցանկացած փուլում նա կարող է հետ կանգնել իր իսկ ստորագրությունից: Ուստի, պետք է այդ բոլորը հստակ հաշվի առնել, երբ խոսքը վերաբերում է կարգավորման գործընթացին:

Հայաստանի դիրքորոշումը հստակեցնելու վերաբերյալ հարցին էլ Շավարշ Քոչարյանն ասաց. «Այն, ինչ առաջարկել են համանախագահները, իհարկե, հայկական կողմի երազանքը չի եղել, բայց հիմքում ընկած են փոխզիջումային տարբերակներ: Ես ձեզ ավելին ասեմ: Տեսեք՝ կա, այսպես ասած, հետաձգված հանրաքվեի գաղափարը: Իհարկե տարօրինակ էր, երբ արդեն եղել է հանրաքվե, ու Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, լիովին համապատասխան և միջազգային իրավունքի, և այն ժամանակ գործող Խորհրդային Միության Սահմանադրությանը, օրենքներին կազմակերպել է հանրաքվե, իր կամարտահայությունը հստակ արահայտել: Ո՞րն էր հետաձգված հանրաքվեի իմաստը: Ըստ միջնորդների՝ դա ուղղված է նրան, որ, այդպես ասած, Բաքվի իշխանությունները, կարողանան փրկել իրենց դեմքը և ժամանակ ունենան, որ մատուցեն, հրամցնեն իրենց ժողովրդին դրա անհրաժեշտությունը, քանի որ հանրաքվեի արդյունքը, ելնելով այն պայմաններից, որոնք նախապես համաձայնեցված են, գրեթե հասկանալի էր, կանխատեսելի: Բայց այս ժամանակահատվածը ցույց տվեց, որ Բաքուն ոչ թե օգտագործում է այդ ժամանակը հենց դեմքը փրկելու համար, ավելի ճիշտ՝ իր ժողովրդին բացատրելու համար դրա անխուսափելիությունը, այլ գործում է դրա հակառակ ուղղությամբ: Սա արդեն ստիպում է այդ հարցերում բանակցել այլ մոտեցումների մասին»:

Շավարշ Քոչարյանը նշեց նաև, որ չի կարող լինել որևէ նոր մոտեցում, որը Ադրբեջանը կարող է ընկալել որպես իր իրականացրած ագրեսիայի խրախուսում. «Եվ այդ հարցում մենք պետք է լինենք և լինելու ենք շատ հետևողական»:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search