Artsakhpress

Հասարակական

Արցախցիները վճռական են՝ շարունակելու պայքարը հանուն Հայոց ցեղասպանության դատապարտման և Արցախի անկախության

Այսօր բազմաթիվ արցախցիներ այցելել են Ստեփանակերտի Զանգակատուն-հուշակոթող և իրենց հարգանքի տուրքն են մատուցել 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Արցախցիները վճռական են՝ շարունակելու պայքարը հանուն Հայոց ցեղասպանության դատապարտման և Արցախի անկախության

Արցախցիները վճռական են՝  շարունակելու  պայքարը  հանուն Հայոց ցեղասպանության դատապարտման  և Արցախի անկախության

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում արցախահայության տարբեր սերնդի ներկայացուցիչները խոսել են հանուն Հայոց ցեղասպանության դատապարտման, պահանջատիրության և Արցախի անկախության, մինչև վերջ պայքարելու վճռականության մասին:

Սարգսյան Ալվարդ–Մեր գոյատևման համար մեծ խնդիր է դարձել Օսմանյան Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը, որն այժմ շարունակում է նաև Ադրբեջանը: Մենք պարտավոր ենք մեր կոչերով փորձելու աշխարհին ներկայացնել ճշմարտությունը և ցույց տալու Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, որը Թուրքիայի քաղաքականության շարունակությունն է: Թուրքն իր ձեռագիրը չի փոխել, մնացել է նույն ցեղասպանը, որը պետք է դատապարտվի ամենախիստ կերպով:

Էմիլ Բալայան՝ Արցախի վաստակաշատ մանկավարժ, Արցախյան շարժման ակտիվ մասնակից- Թուրքի ձեռագիրը չի փոխվել: Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի ընթացքում կատարված հանցագործություններն այդ մասին են վկայում: Չեմ կարծում, որ այն ինչ տեղի ունեցավ վերջին ոտնձգությունն է հայ ժողովրդի նկատմամբ: Մենք անգնահատելի կյանքեր ենք կորցրել: Եթե նրանք չլինեին ապա գերեզմանաքար պետք է դնեինք ամբողջ Արցախի վրա: Այստեղ թաղված է Մարտակերտի զորագնդի հրամանատար Նորիկ Դանիելյանը՝ իմ բանտակից ընկերը ադրբեջանական տարբեր բանտերում: Հոտագայում նա փոխանակման միջոցով վերադարձավ և իր կյանքը զոհեց հանուն հայրենիքի պաշտպանության սուրբ գործի:

Աստիճանաբար աշխարհը գնում է Ցեղասպանության հարցի լուծմանը, բայց միշտ էլ այդ անտարբերությունը եղել է և հենց աշխարհի լուռ աչքի առաջ Արևմտյան Հայաստանի ամբողջ հայությունը սրի քաշվեց: Այսօր էլ Աշխարհը անտարբերություն է դրսևորում ադրբեջանցի վայրագների նախահարձակ ու սադրիչ գործողությունների նկատմամբ: Մեր ժողովուրդն ամբողջ կյանքում պայքարել է ու անցել բազում դժվարությունների միջով: Պետք է շարունակել մեր պայքարը այնքան, որպեսզի Արցախը դառնա լիովին անկախ , որից հետո Արաքսից այն կողմ Արևմտյան Հայաստանն է մեզ սպասում:

Վլադիմիր Գրիգորյան` «Հայկի սերունդ» հասարակական կազմակերպության փոխնախագահ- Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ մենք եկել ենք մեր հարգանքի տուրքը մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Մենք պահանջատեր ենք ու մինչև վերջ պայքարելու ենք՝ Թուրքիայի կատարած հանցագործության մասին ճշմարտությունն ապացուցելու, թե միջազգային հանրությանը, թե ամբողջ աշխարհին: Մենք ականատես ենք եղել , թե ինչպես ապրիլյան քառօրյա պատերազմում ոճրագործ ու ցեղասպան թուրքը նույն կերպ վարվեց: Հպարտությամբ կարող եմ նշել, որ այս անգամ մեր հերոս տղաները կանխեցին մի նոր ցեղասպանություն: Լինելով միասնական մենք ամեն կերպ պայքարելու ենք մեր ճշմարտության համար: Վստահ եմ, որ հասնելու ենք մեր նպատակին: Այսօր էլ հայությունն Արցախում շարունակում դիմակայել թշնամուն: Հայոց բանակի զինվորները թշնամու ապրիլյան ագրեսիայի օրերին հրաշքներ գործեցին և նորից աշխարհին ապացուցեցին , որ հայ մարդը պատրաստ է սեփական ճակատագիրը կերտելու իր ձեռքով , և որ հայը հույսը չի դրել աշխարհի գերտերությունների վրա:



     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search