Facrbook-ի ղեկավարությունը սեփական հավելվածն Է պատրաստում տեսագրությունների եւ լուսանկարների մշակման, ինչպես նաեւ դրանց փոխանակման համար:
Facebook-ը հավելված Է մշակում լուսանկարների եւ տեսագրությունների փոխանակման համար. WSJ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասված Է հոդվածում, որն ապրիլի 25-ին հրապարակվել Է The Wall Street Journal (WSJ) թերթի Էլեկտրոնային տարբերակում:
Թերթի աղբյուրների տվյալներով՝ նախագծով զբաղվում Է մասնագետների խումբը, որը գտնվում Է Լոնդոնում: Նոր ծրագրի գործառույթների թվում պետք Է մտնի Համացանցում օգտատերերի տեսագրությունները վերահաղորդելու հնարավորությունը:
Հավելվածի մշակումը գտնվում Է սկզբնական փուլում, երաշխիք, որ դրա վրա աշխատանքն ավարտին կհասցվի, չկա: Նոր ծրագիրը չպետք Է փոխարինի լուսանկարների եւ տեսագրությունների փոխանակման Instagram ծառայությանը, որը 2012 թվականի գարնանից պատկանում Է Facebook-ին, այլ, ընդհակառակը, պետք Է ակտիվացնի դրա օգտագործումը:
Facebook-ն աշխարհի առաջատար սոցիալական ցանցերից մեկն Է: Սոցցանցի ամսական լսարանը կազմում Է շուրջ 1,6 միլիարդ օգտատեր ամբողջ աշխարհից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: