Այսօր ամենակարեւորը ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղություն ապահովելն է, քանի որ հակառակ դեպքում Կովկասում շատ մեծ պատերազմ կլինի:
Լեռնային Ղարաբաղում դիմակայությունն ակտիվ զինելը «կպայթեցնի» ամբողջ Կովկասը. ՀԱՊԿ ղեկավար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ապրիլի 26-ին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը մեծ նշանակություն ունի ՀԱՊԿ պատասխանաատվության գոտում անվտանգության ապահովման համար: «Եթե կրկնություն լինի, կգա մի պահ, երբ մենք կդիտակենք դիմակայության ուղիղ ու ակտիվ զինում, ինչը «կպայթեցնի» ամբողջ Կովկասը: Այդ ժամանակ այդ հակամարտությունում շատ պետություններ կներգրավվեն, ինչը կանդրադառնա Կովկասի շատ ժողովուրդների վրա: Դա շատ լուրջ է, ես կարծում եմ, որ այսօր ամենակարեւորը այնտեղ խաղաղության ապահովումն է, քանի որ հակառակ դեպքում Կովկասում շատ մեծ պատերազմ կլինի: Ես չէի ցանկանա, որ նման բան լիներ»,- հայտնել է Բորդյուժան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: