Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ժամանակ Հայաստանը օգնության խնդրանքով չի դիմել ՀԱՊԿ-ին:
Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դիմել ղարաբաղյան հակամարտության գոտում սրման ժամանակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ապրիլի 26-ին լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Ոչ մի խնդրանք չի եղել»,- ասել է Բորդյուժան:
Նա հավելել է, որ հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ շփումների ժամանակ իրեն հասկացրել են, որ «Հայաստանը մեծ հաշվով գործի չի դրել իր ունեցած ներուժի մեծ մասը», դրա համար էլ ոչ մի խնդրանք չի եղել:
Լրագրողի այն դիտարկմանը, որ եթե Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի համաձայն Հայաստանի մասը չէ, ուրեմն ստացվում է, որ ՀԱՊԿ ուժերը կարող են Հայաստանին պաշտպանել միայն այն դեպքում, եթե հարձակում լինի նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա՝ Բորդյուժան պատասխանել է «Այո, դուք ամեն ինչ ճիշտ եք հասկանում», փոխանցել է «ՌԻԱ Նովոստին»: