Artsakhpress

Հասարակական

Հայրերն ավարտին կհասցնեն որդիների կիսատ թողած գործը

Ապրիլյան հերոսամարտերում Գեղարքունիքի մարզից զոհված հինգ զինծառայողների ընտանիքներին «Տաշիր» հիմնադրամի կողմից հերթական բարեգործական ձեռնարկն իրականացնելու ժամանակ զոհվածների հայրերը նշեցին , որ իրենց հերոս զավակների գործը մնացել է կիսատ, որն ավարտի հասցնելու համար իրենք կանեն հնարավորը:

Հայրերն ավարտին կհասցնեն որդիների կիսատ թողած գործը

Հայրերն ավարտին կհասցնեն որդիների կիսատ թողած գործը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երանոս, Զոլաքար, Փոքր Մասրիկ եւ Արեգունի գյուղերում զոհված զինծառայողներ Նորիկ Սարգսյանի, Դավիթ Հայրապետյանի, Վրեժ Սարգսյանի, Հարություն Աբրահամյանի հայրերը, ընդունելով հերթական աջակցությունը, իրենց խոսքերում նշեցին, որ ցավի ու կսկծի հետ մեկտեղ հպարտություն են ապրում այն մտքից, որ իրենց հերոս զավակներն իրենց կյանքը զոհել են հայրենիքի փրկության համար, իսկ իրենք հետայսու ապրելու են՝ նրանց գործը  շարունակելու, հայրենի տունն ու երկիրը շենացնելու համար:

 «Ես 1993-1994 թվականներին  մարտնչել եմ Մարտակերտի ճակատում, երբ որդիներիցս մեկը չորս, մյուսը երկու տարեկան էր: Իմ հերոս որդի Նորիկը ծնվեց մեր հողում խաղաղության հաստատումից հետո, ով այս օրերին մատաղ եղավ հայրենիքին: Իմ երկու ավագ որդիները ծառայել են Հայոց բանակում, որոնցից մեկը՝ «Եղնիկներում»: Երկու զավակ էլ դեռ ունեմ բանակ ճանապարհելու:Բոլորս պիտի ոտքի կանգնենք՝ մեր հայրենիքը պաշտպանելու համար:Շնորհակալ ենք բոլորից՝ մեր վիշտը փարատելու, մեզ հուսադրելու եւ օգնելու համար»,-նշեց Արցախյան ազատամարտի մասնակից, Ապրիլյան հերոսամարտերում զոհված Նորիկ Սարգսյանի հայր Զավեն Սարգսյանը:

 «Որդուս գործը կիսատ մնաց, ես այն կշարունակեմ, հերոս էր որդիս, ես նրա ցավը տանեմ»,-ասաց զոհված զինծառայող Դավիթ Հայրապետյանի հայր, Զոլաքար գյուղի բնակիչ Ռազմիկ Հայրապետյանը:»Մեր ցավն անսահման է, մեր քաջ զավակները շատ լավ գիտեին, թե ինչ վտանգավոր տեղ են գնում, բայց գնացին վտանգին ընդառաջ, որ փրկեն հայրենիքը, մեր խաղաղությունը: Թող աշխարհն իմանա, որ մենք խաղաղասեր ազգ ենք, ոչ մեկի մահը չենք ուզում, բայց պարտավոր ենք պաշտպանել մեր հայրենքն ու  խաղաղությունը: Մեր զավակներն իրենց հերոսական մահով աշխարհին ճանաչելի դարձրին Հայաստանն ու Արցախը»,-ասաց հերոսացած Վրեժ Սարգսյանի հայր Վարդան Սարգսյանը:»Տասնվեց տարի ես ծառայել եմ հայրենի երկրի սահմանների պաշտպանության գործին, դրանից առաջ եղել մեր ազատամարտի ամենաթեժ կետերում:Հիմա արդեն պիտի պահեմ ու պաշտպանեմ իմ մինուճար զավակ ու հերոս Հարությունի երկու մանկահասակ զավակներին, բայց եթե թշնամին կրկին սպառնա մեր հայրենիքին, նորից զենք կառնեմ, որ անօրեն թուրքի ոտքը մեր հող չմտնի, մեր տուն չհասնի»,-ասաց Արեգունի գյուղի բնակիչ, Հարություն Աբրահամյանի հայր, Արցախյան ազատամարտում փառքի ուղի անցած Հովհաննես Աբրահամյանը:

 Մարզի Արեգունի գյուղի բնակիչ, Ապրիլյան հերոսամարտերում հայրենի սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայող Հարություն Աբրահամյանի ութ տարեկան որդի Մխիթարը, ով սովորում է Արեգունու միջնակարգ դպրոցի երկրորդ դասարանում, որոշել է դառնալ զինվորական, այն էլ՝ հրամանատար: «Արմենպրես»-ի հարցին, թե ինչ կցանկանար դառնալ մեծահասակ տարիքում, Մխիթարը վարժ պատասխանեց.»Մեծանամ, գեներալ-մայոր եմ դառնալու, իսկ եթե մարտում թշնամուն կարողանամ հաղթել, գեներալիսիմուս էլ կդառնամ»: Հարցին, թե ինչու է ուզում անպայման գեներալ դառնալ, Մխիթարը դարձյալ հստակ ու որոշակի ներկայացրեց իր գեներալ դառնալու նպատակը. «Որ հորս ու պապիս պես թշնամուց պաշտպանեմ մեր տունն ու հայրենքը, թուրքին հաղթեմ զինվորներիս հետ միասին, ես էլ հերոս դառնամ»:

Խոսրով Խլղաթյան


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search