Աստղագետներն առաջին անգամ յուրատեսակ «անպոչ» գիսաստղ են հայտնաբերել, որը կազմված է ոչ թե սառույցից, այլ ժայռի ապարներից:
Աստղագետներն առաջին անգամ արտասովոր «անպոչ» գիսաստղ են հայտնաբերել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես ներկայացնում է РБК-ն` վկայակոչելով Reuters-ում հրապարակված հոդվածը, գիսաստղի կազմը կարող է թույլ տալ գիտնականներին գտնել Արեգակնային համակարգի կազմավորման և էվոլյուցիայի հետ կապված հարցերի պատասխանները:
C/2014 S3 անվանումն ստացած գիսաստղը մյուս նմանօրինակ մարմիններից տարբերվում է նրանով, որ կազմված է ժայռային ապարներից, որոնք հանդիպում են Երկրի մոտակայքում: Դա թույլ է տալիս գիտնականներին եզրակացնել, որ երկնային մարմինն ու մեր մոլորակը ձևավորվել են միևնույն ոլորտում:
Գիսաստղերի մեծամասնությունը կազմված է լինում սառույցից և ձևավորվում է Արեգակնային համակարգի ալ հատվածներում: