Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Սիրիայի հարցով բանակցություններում, որոնց աջակցում են Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, հինգ տարվա մեջ առաջին անգամ զգալի առաջընթաց է արձանագրվել։
Սիրիայի հարցով բանակցություններում հաջողվել է զգալի արդյունքի հասնել. Գերմանիայի ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկանցում է РИА Новости գործակալությունը, դիվանագետն ընդգծել է, որ մերձավորարևելյան այդ երկրում հակամարտության կարգավորումը կարող է լինել բացառապես քաղաքական որոշումների ճանապարհով։
«ԱՄՆ-ն, Ռուսաստանը, բայց նաև Թուրքիան, Իրանը և Սաուդյան Արաբիան։ Դա հաջողության երաշխիքը չէ, սակայն ավելին է, որին մենք կարողացել ենք հասնել 5 տարիների ընթացքում։ Դրա վրա մենք պետք է աշխատենք։ Մեզ չենք կարող թույլ տալ Սիրիայում ևս 5 տարվա պատերազմ, փախուստ, ավերում»,-ասել է Շտայնմայերը։
Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով՝ չնայած Ռուսաստանը Սիրիայում իր շահերն է հետապնդում, սակայն նրա ձեռնտու չէ երկրի ամբողջական փլուզումը։